Տանգոյի երաժշտության և պարի երեկո՝ նվիրված հայ-արգենտինյան համագործակցությանը
Մշակույթ
12:59 21/05/2016
Հայաստան

Տանգոյի երաժշտության և պարի երեկո՝ նվիրված հայ-արգենտինյան համագործակցությանը

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 27-ին կայանալու է տանգոյի երաժշտության և պարի երեկո՝ նվիրված հայ-արգենտինյան համագործակցությանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգին: Համերգը ղեկավարելու է արգենտինացի դիրիժոր և բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն:

Համերգին հանդես են գալու պրողներ Արիաննա Կաոիլն (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը, Դիաննա Հայրապետյանը:

Հնչելու է Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի,  Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի,Կարլոս Գարդելի,  Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից:
 

 

Placeholder
Տանգոյի երաժշտության և պարի երեկո՝ նվիրված հայ-արգենտինյան համագործակցությանը