Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին
Քաղաքական
19:05 21/05/2016
ԼՂՀ

Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Placeholder
Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին