Ռիվերիի նկարը գերազանցելով Կալոյի ռեկորդը՝ վաճառվել է 15,7 մլն դոլարով
Մշակույթ
10:45 21/05/2016
Աշխարհ

Ռիվերիի նկարը գերազանցելով Կալոյի ռեկորդը՝ վաճառվել է 15,7 մլն դոլարով

Մեքսիակցի նկարիչ Դիեգո Ռիվերիի նկարը գերազանցել է նախկին կնոջ Ֆրիդա Կալոյի ռեկորդը՝ վաճառվելով 15,7 մլն դոլարով, գրում է «Գազետա.ռու»-ն:

«Dance in tehuantepec» 1928 թվականի կտավը վաճառվել է Phillips աճուրդի տանը: Այն նոր գնային ռեկորդ է սահմանել  լատինաամերիկացի նկարիչների շրջանում, ովքեր երբևէ ներկայացվել են աճուրդներում:

Նկարի արժեքը երկու անգամ ավել է եղել, քան նախորդ ռեկորդակրինը՝ Կալոյի «Երկու մերկ կանայք անտառում»-ը: Ռիվերիի նկարի գնորդը արգենտինացի կոլեկցիոներ է, ով ասել է, որ 20 տարի սպասել է նկարը գնելու հնարարվորությանը:
 

 

Placeholder
Ռիվերիի նկարը գերազանցելով Կալոյի ռեկորդը՝ վաճառվել է 15,7 մլն դոլարով