«Թանգարանների գիշեր». երբ խախտումները  թույլատրելի են
Մշակույթ
14:54 21/05/2016
Հայաստան

«Թանգարանների գիշեր». երբ խախտումները թույլատրելի են

Թանգարանների գիշերը այցելությունների աճն այս վերջին տարիներին նկատելի է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը՝ նշելով, որ դրա մասին է վկայում նաև տարեցտարի բնակչության հետ աշխատանքի հեշտացումը:

«Թանգարանային ռեժիմն այդ գիշերվա ընթացքում խախտվում է: Սովորական օրերին չես կարող 5-ից, 6-ից հետո այցելու ընդունել: Կազմակերպվում են միջոցառումներ, որոնք թանգարաններին հատուկ չեն, բայց այդ օրը թույլատրելի է խախտել թանգարանային կանոններն այդ միջոցառումներով»,-նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Ինչ վերաբերում է մարզերից մայրաքաղաքի թանգարաններ այցելություններին՝ նա նշեց որ դրանք ևս ավելացել են, ինչին, նպաստել են կապի միջոցները և ինֆորմացիոն հնարավորությունները:

 

Placeholder
«Թանգարանների գիշեր». երբ խախտումները թույլատրելի են