Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
10:00 21/05/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,85%-ով՝  հասնելով 47,75  դոլարի՝ մեկ բերելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են  0,08%- ով՝ հասնելով բարելի համար 48,77 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158.988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազում են