Իսրայելը Եգիպտոսին է վերադարձրել երկու սարկոֆագ՝ ի նշան հարաբերությունների բարելավման
Քաղաքական
09:35 23/05/2016
Աշխարհ

Իսրայելը Եգիպտոսին է վերադարձրել երկու սարկոֆագ՝ ի նշան հարաբերությունների բարելավման

Իսրայելի ղեկավարությունը Եգիպտոսին  է վերադարձել մաքսանենգների կողմից առևանգված երկու սարկոֆագ՝  ի նշան հարաբերությունների բարելավման: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ի:

Իսրայելի արտաքին գործերի նախարարի խոսքով, նման  ժեստը հնարավոր է եղել  շնորհիվ երկու երկրների միջև  «երկխոսության ամրապնդման»:  Եգիպտոսի դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ երկրից հանված մյուս մասունքները նույնպես կվերադարձվեն:

Փորձագետների  գնահատականներով, այդ սարկոֆագները պատրաստվել էին մ.թ.ա 16-րդ և 10-րդ դարերի միջև:

Placeholder
Իսրայելը Եգիպտոսին է վերադարձրել երկու սարկոֆագ՝ ի նշան հարաբերությունների բարելավման