Հսկայական պարտքերից խուսափելու համար Հայաստանը լքած Սամվել Բաբայանին երաշխիքներ են տրվել. ՉԻ
Օրվա մամուլ
09:41 24/05/2016
Հայաստան

Հսկայական պարտքերից խուսափելու համար Հայաստանը լքած Սամվել Բաբայանին երաշխիքներ են տրվել. ՉԻ

Տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, թե Հայաստան է  վերադարձել  Սամվել Բաբայանը:  Երեկ պաշտոնապես  հայտարարվել է  նրա վերադարձի մասին: «Սամվել Բաբայան. Վերադարձ» քաղաքացիական  նախաձեռնության մամուլի  հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Արցախի պաշտպանության բանակի  հիմնադիր, ԼՂՀ  պաշտպանության  նախկին  նախարար,  գեներալ-լեյտենանտ  Սամվել  Բաբայանը  այսօր վերադարձել է Հայաստան:  Վերջին շրջանում նա գտնվում էր  Մոսկվայում:

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է, որ  Սամվել Բաբայանը  Հայաստանից  հեռացավ  բանկային  պատմությունների արդյունքում: Թերթի տեղեկություններով՝ նա հսկայական  պարտքեր կուտակեց՝ վարկային տեսքով, ապա քրեական հետապնդումից խուսափելու համար  լքեց Հայաստանը:  Եթե նա վերադարձել է, նշանակում է՝ կամ նրա պարտքերն են «ջրվել», կամ էլ իշխանությունների մակարդակով երաշխիք էր տվել, որ քրեական հետապնդում նրա նկատմամբ  չի իրականացվի:

Placeholder
Հսկայական պարտքերից խուսափելու համար Հայաստանը լքած Սամվել Բաբայանին երաշխիքներ են տրվել. ՉԻ