Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյուղապետին «վերևներից» չեն թողել փոխել Նազարբաևի անունը կրող փողոցի անունը
Շիրակի մարզի Հառիճ գյուղի՝ Նուրսուլթան Նազարբաևի անունը կրող փողոցում այս պահին էլ փակցված են ռուսալեզու չորս ցուցանակները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը:
«Ներքևը՝ գյուղից համարյա դուրս, ցուցանակը քաշել-ծռել էին, բայց նորից ցուցանակը նորոգել ենք»,-ասաց Ռ. Նազարեթյանը:
Համայնքի ղեկավարն ասաց, որ մոտ մեկ տարի առաջ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ էր արահայտվել Հայաստանը ԵՏՄ կազմում ընդգրկվելուն, ինքը ցանկություն էր հայտնել պոկել ցուցանակարներն ու վերանվանել փողոցը: Սակայն, ինչպես ինքն է ասում, վերևներից թույլ չեն տվել:
«Չեմ ուզում ասել՝ ովքեր, բայց զանգեցին ասացին՝ հանկարծ նման բան չանեք»,-պատմեց Նազարեթյանը:
Հաշվի առնելով այս փորձն ու վերջին իրադարձությունները, երբ ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստը հենց Նազարբաևի առաջարկով Երևանում չկայացավ, իսկ այս օրերին էլ Թուրքիայի նախագահի հետ գրկախառնություններ է ունեցել Անկարայում, գյուղապետը մտադիր է փողոցի անունը փոխելու հարցը մեկ անգամ էլ քննարկել «վերևների» հետ:
Նշենք, որ այս խնդրին անդրադարձել էր «Առավոտ»-ը:
«Այս օրերին, երբ Էրդողանն ու Նազարբաևը գրկախառնվում են Թուրքիայում, իրար ձեռք բռնած ման գալիս՝ ի ցույց աշխարհի, Կոմիտաս Վարդապետ ու Ավետիք Իսահակյան կրթած հառիճցիները պոկում են Նազարբաևի անունը կրող ցուցանակը՝ այսպես արտահայտելով իրենց վրդովմունքը: Իհարկե, գյուղում 3 տեղ պահպանվել են ցուցանակները, սակայն կարծում ենք, որ դա էլ իրենց հերթին կհեռացնի Շիրակի դաշնակցական իշխանությունը՝ հղում տալով օրենքին, որ գյուղական փողոցները համարակալվում են: Ի վերջո, Հառիճը տուրիստական կենտրոն է, տարբեր անկյուններից գալիս են պատմական այս վայրը տեսնելու ու ճիշտ ժամանակն է՝ փողոցները հայրենիքի համար կյանք տված մերօրյա հերոսների անուններով անվանակոչելու»,-գրել էր պարբերականը: