Լևոն Մկրտչյան. Բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել
Կրթություն, գիտություն
10:59 24/05/2016
Հայաստան

Լևոն Մկրտչյան. Բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել

Բարձրագույն կրթության  ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրու Օյունջյան վարժարանում Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի  հրապարակային քննարկումը:

«Բարձրագույն կրթությունը մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: Դրական միավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու  հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել միասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը:
 

Placeholder