Հայաստանից պանրի արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել է 2 անգամ
Տնտեսություն
12:42 24/05/2016
Հայաստան

Հայաստանից պանրի արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել է 2 անգամ

Ռուսաստանի կողմից պարենային էմբարգոյի կիրառումից հետո առաջին անգամ արտասահմանյան պանրի մասնաբաժինը սպառողական շուկայում նշանակալի աճ է գրանցել: Ընդ որում հարաբերականորեն ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանից ներմուծված պաների ծավալում, այն 2016թ-ի առաջին քառորդում աճել է շուրջ 2 անգամ` կազմելով 1200 տոննա:

«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ`  2016թ-ի առաջին քառորդում Ռուսաստան ներմուծված պանրի ծավալը կազմել է 49,3 հազար տոննա, ինչը 31%-ով ավելի շատ է, քան ներմուծվել էր նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում: Բելառուսից պանրի ներմուծումն ավելացել է 41%-ով (մինչև 41,8 հազար տոննա), Սերբիայից` 87%-ով (2,1 հազար տոննա) և Հայաստանից` երկու անգամ (1,2 հազար տոննա):

Նշված երկրներից Ռուսաստան են ներմուծվում հիմնականում միջին գնի ավանդական տեսակների պանիրներ: Բելառուսի մեծ մասնաբաժինը մասնագետները բացատրում են աշխարհագրությամբ և բելառուսական արտադրողների արտահանման կողմնորոշվածությամբ:

Placeholder
Հայաստանից պանրի արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել է 2 անգամ