Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
17:42 24/05/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում  էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,4%-ով՝  հասնելով 48,11  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են  0,37%- ով՝ հասնելով բարելի համար 47,9 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել