Երևանը հյուրընկալելու է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին
Մշակույթ
10:08 25/05/2016
Հայաստան

Երևանը հյուրընկալելու է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

Առնո Բաբաջանյան համերգասրահում մայիսի 27-ին տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը Լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝  Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում: Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում:

1993 թվականին նվագախմբին շնորհվել է պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան է հանդիսացել:

Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքության բարձրացմանը:
 

Placeholder
Երևանը հյուրընկալելու է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին