Հռոմը հարյուրավոր հուշարձանների վերականգնման համար հովանավորներ է փնտրում
Մշակույթ
19:37 25/05/2016
Հայաստան

Հռոմը հարյուրավոր հուշարձանների վերականգնման համար հովանավորներ է փնտրում

Հռոմը հովանավոր է փնտրում հարյուրավոր հուշարձանների վերականգնման և պահպանման համար,- Associated Press-ին հղում անելով գրում է «Գազետա.ռու»-ն:

Քաղաքային իշխանությունները շնորհակալություն են հայտնել նրանց, ովքեր արդեն իրենց օգնում են ֆինանսական հարցերում: Օրինակ Fendi ընկերությունը հովանավորել է վերականգնել մի քանի հայտնի շատրվաններ, այդ թվում նաև Տրևի շատրվանը: Իսկ Bulgari ընկերությունը ֆինանսավորում է Իսպանական աստիճանների վերականգնումը:

Աղբյուրը գրում է, որ օգնությունը դեռևս անբավարար է, և Հռոմի իշխանությունները արշավ են թողարկել «100 առաջարկներ հովանավորներին», որտեղ ընդգրկել են բոլոր այն նախագծերը, որոնց վերականգնման համար անհրաժեշտ է հովանավորներ գտնել:


 

Placeholder
Հռոմը հարյուրավոր հուշարձանների վերականգնման համար հովանավորներ է փնտրում