Կլինի ժամանակ, որ ավեի քիչ կորուստով և ավելի գեղեցիկ ձևով էդ բարձունքները հետ կբերենք. Ռուստամ Գասպարյան
Քաղաքական
13:22 25/05/2016
Հայաստան

Կլինի ժամանակ, որ ավեի քիչ կորուստով և ավելի գեղեցիկ ձևով էդ բարձունքները հետ կբերենք. Ռուստամ Գասպարյան

«Արցախից թշնամուն անցած 800 հա հողերը կարևոր հողեր չէին», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

Վերջինը օրերս է իր կամավորների խմբով վերադարձել սահմանից:

«Էդ 800 հա-ն դա ինչ-որ մի գյուղի ինչ-որ մի կես չափ է: Բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան՝ Ղարարաբաղի հետ միասին: Ու կարելի է ասել՝ մսի գնով, իրանց կյանքի գնով թուրքերը կարեցան դա վերցնել»,- հավելեց Գասպարյանը:

Հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա մեր կորուստների համար, պատգամավորը պատասխանեց հարցով. «Դուք չգիտե՞ք, որ պատերազում զոհեր են լինում, պատերազմը զոհեր է պահանջում: Տարածքային կորուստների համար ինչ-որ պատասխան տվո՞ղ է պետք, պատերազմ է»:

Պատգամավորը հորդորեց մեղավորներ չփնտրել այս հարցում:
Հարցին, թե ի՞նչ կարևորություն ունեն այդ տարածքները Արցախի համար, նա պատասխանեց. «Սուտ կլինի ասել, թե լուրջ դերակատարություն ունեն այդ դիրքերը: Ընդամենը մի քանի բարձունք են: Դուք երևի չեք եղել այնտեղ, չեք իմանում: Այ Թալիշը հա, իրանց վերահսկողության տակ է ընկնում»:

Անդրադառնալով Զինված ուժերի շտաբի պետի վերաբերյալ խոսակցություններին, Գասպարյանն ասաց. «Չի կարող պատահել նման բան, որ բանակի շտաբի պետին զեկուցեն, որ կուտակումներ են, և ինքը հանկարծ խաղով ընկնի ու բանի տեղ չդնի»:

Այդուհանդերձ, Գասպարյանը կարծում է, որ կորցրած բարձունքների համար չարժե մեծ զոհեր տալ:

«Ես էլ եմ գտնում, որ այդ երկու-երեք բարձունքի համար, որն այսօր ոչ մի նշանակություն չունի մեր համար, իմաստ չունի էլի հարյուրավոր զոհեր տալ: Դրանք, ոնց որ ասում են, մեծամասշտաբ պատերազմով իմաստ չկա վերցնելու, կլինի ժամանակ ու հնարավորություն, որ ավեի քիչ կորուստով և ավելի գեղեցիկ ձևով էդ բարձունքները հետ կբերենք»,- հավելեց պատգամավորը:

Placeholder
Կլինի ժամանակ, որ ավեի քիչ կորուստով և ավելի գեղեցիկ ձևով էդ բարձունքները հետ կբերենք. Ռուստամ Գասպարյան