Երեխաները  լուսանկարվելու ժամանակ ոչնչացրել են արվեստի գործը
Մշակույթ
11:59 25/05/2016
Աշխարհ

Երեխաները լուսանկարվելու ժամանակ ոչնչացրել են արվեստի գործը

Շանհայի ապակու թանգարանում երկու երեխա փչացրել են քանդակագործ Շելլի Սյուէի «Սպասող հրեշտակը» արտ- ինստալյացիան այն պահին, երբ ծնողները լուսանկարել են նրանց: Այդ պահն  արձանագրել են տեսանկարահանող սարքերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:

Տեսագրությունում երևում է, որ երեխաները  մտել են հատուկ տարածք, որտեղ գտնվել է քանդակը և սկսել են  լուսանկարվել դրա ֆոնին: Ինստալյացիան, որն իրենից ներկայացրել է փխրուն ապակուց երկու թև,  ամրացված է եղել պատին: Երեխաներից մեկը սկսել է խաղալ դրա հետ: Արդյունքում թևերից մեկն ընկել է: Դրանից հետո ծնողներն արագ հեռացրել են երեխաներին վնասված ցուցանմուշի մոտից:

Նկարչուհի Շելլի Սյուէն «Սպասող հրաշտակը» քանդակի վրա աշխատել է 27 ամիս: Ինստալյացիան նա նվիրել է իր նորածին աղջկան:

Placeholder
Երեխաները լուսանկարվելու ժամանակ ոչնչացրել են արվեստի գործը