ՀՀ ՊՆ. Հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից  հատուկենտ կրակոցներ
Քաղաքական
10:15 25/05/2016
Հայաստան

ՀՀ ՊՆ. Հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցներ

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Placeholder
ՀՀ ՊՆ. Հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցներ