Հայաստանի քաղաքական դաշտում  նոր աղմուկ  է հասունանում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:52 26/05/2016
Հայաստան

Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»

«Հայաստանի քաղաքական դաշտում  նոր աղմուկ  է հասունանում, որը կարող է  ծավալվել նախկին կուսակցությունների միջև։ Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության  անդամ  Վարդան Օսկանյանի  կողմնակիցները  վերջին շրջանում  փորձում են ակտիվորեն  իրենց կողմը  «քաշել»  ԲՀԿ-ից դուրս  եկածներին՝ նրանց ընդգրկելով  իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում»  կուսակցության շարքերը։

Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա  նոր կուսակցություն կառուցել։  Նախկին ԲՀԿ-ականներից  բացի  Օսկանյանի  թիմակիցների ուշադրության կենտրոնում  են հայտնվել  նաև Ռոբերտ Քոչարյանի  օրոք  պաշտոնավարած, բայց հետագայում իրենց  դիրքից  զրկված  գործիչները ևս»,-այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Այս ամենը խիստ  զայրացրել է  ԲՀԿ ղեկավարությանը, և նախագահ Նաիրա Զոհրաբյանը  անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը։  Ի դեպ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ  հասան, որ Վարդան Օսկանյանի և նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի  հանդիպումից հետո  որոշվել է նաև «Ժառանգության» հետ  համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին։  

Placeholder
Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»