Մարմնամարզության Հայաստանի հավաքականը խմբում գրավել է առաջին տեղը
Սպորտ
17:20 26/05/2016
Հայաստան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը խմբում գրավել է առաջին տեղը

Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մեծահասակները: Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացել է առաջին մրցահերթում, որտեղ ելույթ էին ունենում 8 երկրներ` Հունգարիա, Իսրայել, Ադրբեջան, Ավստրիա, Լեհաստան, Շվեդիա, Լատվիա և Հայաստան:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի հավաքականը, վաստակելով 248.702 միավոր, խմբում զբաղեցրել է առաջին տեղը: Մարմնամարզության ընտրանին առաջին անգամն է մասնակցում թիմային պայքարին:

Անհատական գործիքների վրա եզրափակիչ հասած մասնակիցների անունները, ինչպես նաև եզրափակչում թիմերի զբաղեցրած վերջնական հորիզոնականները հայտնի կլինեն մրցումային օրվա ավարտին:
Հիշեցնենք, որ երիտասարդների մրցապայքարում Արթուր Ավետիսյանը կիսաեզրափակչում 14,166 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ:

Եվրոպայի 32-րդ առաջնությանը մասնակցում են 38 երկրների 311 մարզիկներ, որոնցից 155-ը երիտասարդներ են, 156-ը՝ մեծահասակներ: Առաջնությունը մեկնարկել է մայիսի 25-ին և կավարտվի մայիսի 29-ին:

Placeholder
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը խմբում գրավել է առաջին տեղը