Նախարարը՝ բուհերի  ուսումնական վարձը բարձրացնելու մասին
Կրթություն, գիտություն
19:41 26/05/2016
Հայաստան

Նախարարը՝ բուհերի ուսումնական վարձը բարձրացնելու մասին

Յուրաքանչյուր բուհ իր ինքնավարության շրջանակներում ինքն է որոշում ուսումնական վարձի չափը,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում  ուսումնական վարձը  բարձրացնելը։

«Շատ քիչ տեղերում է: Յուրաքանչյուր բուհի հոգեբարձուների խորհուրդն է որոշում վարձի չափը:  Հիմնականում պայմանավորված են  ինֆլյացիոն գործընթացներով, իրենց ֆինանսական խնդիրներով: Դեռևս նախնական տվյալներ են, երբ որ ամփոփենք, կտեղեկացնենք: Մենք պետք է նայենք, հստակեցնենք, որպեսզի բուհերում ուսանողների թվաքանակի կրճատում չլինի, նաև բուհի կենսագործությանը չվնասի: Մենք կփորձենք այնպես անել, որ հնարավորինս… Իրենք էլ են շահագրգռված, ուսանող չկորցնելու խնդիր ունեն»,- նշեց նախարարը:

Placeholder