Հակառակորդը վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:20 26/05/2016
ԼՂՀ

Հակառակորդը վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային  և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:









 

Placeholder
Հակառակորդը վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ