Ծառուկյանը  հայտարարել է,  որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում  չի  պատրաստվում  առաջադրվել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:44 27/05/2016
Հայաստան

Ծառուկյանը հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին  առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  վերջերս  մերձավոր շրջապատում  հայտարարել է,  որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում  ինքը չի  պատրաստվում  առաջադրվել։  Թերթը հիշեցնում է, որ 2015-ի փետրվարյան  հայտնի իրադարձություններից  հետո նա  հայտարարեց  քաղաքականությունից հեռանալու մասին։ 

Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին  լուրերի առնչությամբ  «Ժողովուրդ»-ը  փորձել է  մեկնաբանություններ ստանալ  նրա մամուլի քարտուղար  Իվետա Տոնոյանից։ Ի պատասխան՝ Տոնոյանն ասել է. «Կոնկրետ  ձեր նշած խնդրի մասով  ես որևէ  տեղեկության չեմ տիրապետում։

Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները  դեռ բավական ժամանակ կա, և հետո  Գագիկ Ծառուկյանը  մշտապես իր անելիքների ու  ծրագրերի մասին  անձամբ է հայտարարել, և կարծում եմ՝ այս հարցը ևս բացառություն չի լինելու»։ 

Placeholder
Ծառուկյանը հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրվել. «Ժողովուրդ»