Ոնց է պատահում, որ ՀՀԿ-ականներին միշտ սխալ են հասկանում. ՉԻ
Օրվա մամուլ
10:53 27/05/2016

Ոնց է պատահում, որ ՀՀԿ-ականներին միշտ սխալ են հասկանում. ՉԻ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների  հետ ճեպազրույցի ժամանակ փորձել է արդարացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, բնականաբար, հայտնի մեթոդով՝ նրա խոսքերը սխալ են հասկացել: Իսկ խոսքերը, հիշեցնենք, հետևյալի մասին էին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ Բաղդասարյանը հայտարարել էր, թե հայկական կողմի կորցրած 800 հեկտարը «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք» է, և լրագրողներին խորհուրդ էր տվել «չծանրանալ դրա վրա»:

«Ես կարծում եմ, որ խոսքը սխալ է հասկացվել: Քաղաքական, մանավանդ պատերազմական իրողությունների մեջ միշտ էլ տարբեր առիթներով խնդիրները փոխանակվում են: Բնականաբար, հող կորցնելը մեզ համար շատ դժվար բան է, և Բաղդասարյանը հենց այս ասպեկտով էլ խոսել է»,- ասել է Գ. Սահակյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Ոնց է պատահում, որ ՀՀԿ-ականներին միշտ սխալ են հասկանում. ՉԻ