Նկարիչների միությունը կրկին կազմակերպելու է ցուցահանդես - վաճառք -նվիրաբերություն Արցախին
Մշակույթ
09:04 27/05/2016
Հայաստան

Նկարիչների միությունը կրկին կազմակերպելու է ցուցահանդես - վաճառք -նվիրաբերություն Արցախին

Հայաստանի Նկարիչների միությունը կրկին կազմակերպելու է ցուցահանդես վաճառք և ստացված հասույթը  փոխանցելու է Արցախին: Միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդես վաճառքը կայանալու է օգոստոսի 2-16-ը: Այն շարունակվելու է նաև Արցախում: Այս անգամ ներկայացվելու են նոր աշխատանքները: Գործերը պետք ներկայացնել մինչև հուլիսի 20-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ նկարիչների միությունn արդեն կազմակերպել էր ցուցահանդես վաճառք, որից գոյացած 4 միլիոն դրամը փոխանցվել էր Արցախին: Այդ անգամ ներկայացվել էր  Նկարիչների միությունը 1960-80 թվականների  ստեղծագործողների 80 լավագույն  աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին  ցածր էին առաջարկել, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի: Վաճառվել էր ընդհանուր առմամբ 9 նկար:
 

Placeholder
Նկարիչների միությունը կրկին կազմակերպելու է ցուցահանդես - վաճառք -նվիրաբերություն Արցախին