Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին
Քաղաքական
11:00 30/05/2016

Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին

Մետրոյի Հանրապետության հրապարակին հարող տարածքում մայիսի 28-ին տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի համար նախատեսված է եղել 10-ից ավելի աշխատանք և ընտրվել է 5-ը, որից հետո արդեն գաղտնի մրցույթով ընտրվել է ներկայումս տեղադրված աշխատանքը: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նշենք, որ արձանի հեղինակը Գագիկ Ստեփանյանն էր:

Նախարարի խոսքով, մյուս աշխատանքներում Նժդեհը հիմնականում ներկայացված է եղել կամ ձիով, կամ թրով, զրահով, այդ իսկ պատճառով էլ ընտրվել է տեղադրված մոնումենտալ արձանը:

Դիտարկմանը, թե հնչում են քննադատություններ, որ Գարեգին Նժդեհի արձանն ավելի շատ Պետրոս առաջինի արձանին է նման, քաղաքաշինության նախարարը պատասխանեց այսպես. «Ըստ երևույթին դա պայմանավորված է նրանով, որ արձանի հեղինակը Պիտերում է սովորել»:

Placeholder
Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին