Մեր մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից հայրենիք են վերադառնում մեդալներով
Սպորտ
13:36 30/05/2016
Հայաստան

Մեր մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից հայրենիք են վերադառնում մեդալներով

2016 թ. մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացված Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների մարմնամարզության առաջնությունից մեր հավաքականը հայրենիք է վերադառնում 1 ոսկե և 3 արծաթե մեդալով:

 



Մեծահասակների առաջնությունում Հարություն Մերդինյանը (անձնական մարզիչ՝ Սոս Սարգսյան) նժույգ-թափեր վարժությունում նվաճել է ոսկե մեդալ: Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Սերոբյան) hենացատկ վարժությունում, իսկ Վահագն Դավթյանը (անձնական մարզիչ՝ Արտյոմ Ավետյան)՝ օղակների վրա վարժությունում արժանացել են արծաթե մեդալների: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:



Երիտասարդների առաջնությունում հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը (անձնական մարզիչ՝ Սոս Սարգսյան) օղակների վրա վարժությունում արժանացել է արծաթե մեդալի:

Նշենք, որ Եվրոպայի սպորտային մարմնամարզության մեծահասակների առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 5 մարզիկ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արմեն Պետրոսյանը, իսկ երիտասարդների առաջնությունում՝ 1 մարզիկ՝ Արթուր Ավետիսյանը:

 

Placeholder
Մեր մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից հայրենիք են վերադառնում մեդալներով