Ավելի քան 100 ներմուծող ընկերություններ հաշվապահական փաստաթղթերում սխալ թվեր են ներկայացվել. ՀԺ
Օրվա մամուլ
09:38 31/05/2016

Ավելի քան 100 ներմուծող ընկերություններ հաշվապահական փաստաթղթերում սխալ թվեր են ներկայացվել. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել:

«Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն ներմուծում է իրականացվել: Մեր տեղեկություններով, մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են և 30  միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել: Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30, այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել:

Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը՝ ալյուր: Մեզ չհաջողվեց ճշտել այս ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են»,-գրել է թերթը:

Placeholder
Ավելի քան 100 ներմուծող ընկերություններ հաշվապահական փաստաթղթերում սխալ թվեր են ներկայացվել. ՀԺ