Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին»  ֆիլմի շարունակության մեջ
Քաղաքական
11:00 31/05/2016
Աշխարհ

Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակությունում խաղալու է ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջոն Մալկովիչը: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ-ը:

«Մենք որոշել ենք շարունակել  սիրո մասին  կինոալմանախը: Ի տարբերություն առաջինի, այս անգամ ֆիլմի վրա աշխատում է  հինգ ռեժիսոր, ովքեր պատմելու  են հինգ տարբեր պատմություն»,- ասել է Աննա Մելիքյանը:

«Սիրո մասին #2» ֆիլմի ռեժիսորներն են նաև՝ Պավել Ռումիովը, Ռեզո Գիգինեիշվիլին, Նատալյա Մերկուլովան, Նիգինա Սայֆուլաևան:

Առաջին մասի էպիզոդիկ հերոսները  նորից հայտնվելու են էկրանին, նրանց պատմությունները ընդլայնվելու են:  Ֆիլմում նկարահանվելու են՝ Աննա Միխալկովա, Գոշա Կուցենկո, Պավել Կոլոկոլնիկով, Ֆյոդոր Բոնդարչուկ, Վիկտորյա Իսակովա, Դանիլա Կոզլովսկի, Ինգեբորգա Դապկունայտե, Ռավշանա Կուրկովա:

Ֆիլմի առաջին մասում  սիրո մասին դասախոսությունը կարդում էր  Ռենատա Լիտվինովան, իսկ այս դերի համար երկրորդ ֆիլմում հրավիրվել է Ջոն Մալկովիչը: Նա պատմելու  է՝ «ինչպես պահպանել սերը ժամանակակից աշխարհում»:

Placeholder
Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ