Հակառակորդի կողմից արձակվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հատուկենտ կրակոցներ. ՀՀ ՊՆ
Քաղաքական
10:41 31/05/2016
Հայաստան

Հակառակորդի կողմից արձակվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հատուկենտ կրակոցներ. ՀՀ ՊՆ

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ:

ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Placeholder
Հակառակորդի կողմից արձակվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հատուկենտ կրակոցներ. ՀՀ ՊՆ