Վանաձորում արդեն ընտրակաշառք է բաժանվում. ՀԺ
Օրվա մամուլ
09:29 01/06/2016
Հայաստան

Վանաձորում արդեն ընտրակաշառք է բաժանվում. ՀԺ

«Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա  շրջանառվել է, բայց այս պահին  կուսակցության  վերջնական որոշում չկա։ Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում  ասել է  Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն  հարցին,  թե արդյոք ի՞նքն է լինելու  Հանրապետական կուսակցության Վանաձորի  քաղաքապետի թեկնածուն։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տաշիրից մեծամասնական ընտրակարգով  ընտրված պատգամավոր  Կարեն  Կարապետյանն  է  Ասլանյանին  հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են,  վերջին օրերին  Ասլանյանը  վանաձորցիների համար անվճար է   նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ ինքն է վճարում  նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը  գլխավորելու դեպքում  ստանա նրանց  աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,- հերքել է նա։ 

Placeholder
Վանաձորում արդեն ընտրակաշառք է բաժանվում. ՀԺ