Էլիտար հարսանիք՝ Մոսկվայում. Կարապետյանի որդին  ամուսնանում է վրացուհու  հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:42 01/06/2016
Հայաստան

Էլիտար հարսանիք՝ Մոսկվայում. Կարապետյանի որդին ամուսնանում է վրացուհու հետ. «Հրապարակ»

Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն է: Սարգիսն ամուսնանում է վրացուհու հետ: Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, հրավիրված է հայ քաղաքական էլիտան: Այս մասին գրել է  «Հրապարակ»-ը:

Թերթի տեղեկացմամբ՝ Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։

2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Նրա նշանադրությունը տեղի էր ունեցել անցած տարի, լուսանկարներն էլ հայտնվել էին համացանցում: Ի դեպ, շաբաթ օրը մեկ այլ հարսանիք էլ կա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ամուսնացնում է 22-ամյա որդուն: Նա միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել հայկական ծիսակարգով, ազգային երգ ու պարով: Հրավիրյալների մեջ էլ, բացի հայ քաղաքական, հասարակական գործիչներից, կլինեն նաև թուրք, քուրդ և այլազգի գործիչներ:

Placeholder
Էլիտար հարսանիք՝ Մոսկվայում. Կարապետյանի որդին ամուսնանում է վրացուհու հետ. «Հրապարակ»