Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 506 զբոսաշրջիկ: Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2015թվի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով:
2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 499 մարդ, կամ որ նույնն է՝ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2016թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 32.2%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 14.6%-ը` ԵՄ երկրներին:
Այս տարվա երեք ամիսներին 35.3 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկներ են Հայաստան եկել հարևան Իրանից: Ավելացել է նաև Կանադայից, Գերմանիայից, Ուկրիանայից ու Ռուսաստանից ժամանակ զբոսաշրջիկների թիվը: