Հակառակորդին զսպելու միակ միջոցը ուժեղանալն է. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:45 02/06/2016
Հայաստան

Հակառակորդին զսպելու միակ միջոցը ուժեղանալն է. «Առավոտ»

Ըստ «Մոդուս Վիվենդի»  կենտրոնի ղեկավար  Արա Պապյանի՝ հակառակորդին զսպելու միակ  միջոցը  կոռուպցիան հաղթահարելն է, ներքին խնդիրները լուծելը, ուժեղանալը,  լուրջ ռազմամթերք ձեռք  բերելը:

«Եթե հնարավորություն կա նոր համակարգով  ապահովել  երկրի պաշտպանությունը՝ հակաօդային, հակահրթիռային, դա պետք է զարգացնել, անև պատժիչ մեխանիզմներ ունենալ։ Ադրբեջանը նոր չէ, որ արտադրում է զենքեր, համտեղ ձեռնարկություն ունի  Թուրքիայի հետ։  Մենք, չգիտես ինչու, Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել՝ հույսներս դնելով արտաքին  ուժերի վրա, որ պետք է զսպեն։  Եթե հույսներս դնում ենք ՌԴ-ի վրա, որ պետք է զսպի, մենք պետք է  հասկանանք, որ ՌԴ-ն  չի ուզում  և չի կարող։  Մենք չենք կարող անընդհատ  մտածել, որ Ադրբեջանի այդ  հայտարարությունները  ներքին սպառման համար են»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել  է Պապյանը:

Placeholder
Հակառակորդին զսպելու միակ միջոցը ուժեղանալն է. «Առավոտ»