Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետը երկու տարում հասցրել է սեփական գազալցակայան ու բենզալցակայան ունենալ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:38 02/06/2016
Հայաստան

Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետը երկու տարում հասցրել է սեփական գազալցակայան ու բենզալցակայան ունենալ. «Հրապարակ»

Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետ Կարեն Հակոբյանի սրընթաց առաջխաղացումը քննարկում են ոչ միայն մարզի շարքային բնակիչները, այլև վերադասները։

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի օգնականի պաշտոնից 2014-ին փոխմարզպետ դարձած Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից:

Հակոբյանը նաև Գեղարքունիքի ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է. գրել է «Հրապարակ»-ը:

Placeholder
Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետը երկու տարում հասցրել է սեփական գազալցակայան ու բենզալցակայան ունենալ. «Հրապարակ»