«Օկեան Էլզի» խմբի մենակատար. «Շնորհակալություն, Հայաստան»
Մշակույթ
11:50 02/06/2016
Աշխարհ

«Օկեան Էլզի» խմբի մենակատար. «Շնորհակալություն, Հայաստան»

Ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք խումբը նախօրեին համերգով հանդես է եկել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը համերգից հետո  Թվիթերի իր միկրոբլոգում հայերեն, ուկրաիներեն ու անգլերեն շնորհակալություն էր հայտնել Հայաստանին. «Շնորհակալություն, Հայաստան! Дякую, Вірменія! Thank you, Armenia!», -գրել էր երաժիշտը:

Նախքան համերգը, նա  հանդիպել էր  լրագրողների հետ:  Նշել էր, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունի:

«Հիացած եմ հայկական մշակույթով»,-  ասել էր Սվյատոսլավ Վակարչուկը: 

 

Placeholder
«Օկեան Էլզի» խմբի մենակատար. «Շնորհակալություն, Հայաստան»