MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից է Այվազովսկու «Փրկվածը»  կտավը
Մշակույթ
09:03 02/06/2016
Աշխարհ

MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից է Այվազովսկու «Փրկվածը» կտավը

Լոնդոնում հունիսի 8-ին կայանալիք MacDougall's-ի վաճառքում ամենաթանկ լոտերն են Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը»  ստեղծագործությունը և Հենրիխ Սեմիրադսկու «Քրիստոնեության  լուսատուներ. Ներոնի ճրագները» կտավի  միակ էսքիզը, որը  մասնավոր հավաքածուում է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Այվազովսկու կտավը գնահատվում է 450 – 600 հազար ֆունտ ստերլինգ, իսկ Հենրիխ Սեմիրադսկու կտավի էսքիզի նախնական գինն է  400 – 500 հազար ֆունտ ստերլինգ:

Աճուրդում ներկայաված է լինելու Վասիլի Կանդիսկու, վրաց նկարիչ Լադո Գուդիաշվիլու  և այլ ստեղծագործողների աշխատանքներ:

Բացի գեղանկարներից, աճուրդում ներկայացվելու է ռուսական ճենապակու օրինակներ,  ինչպես նաև լուսանկարները:

Placeholder
MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից է Այվազովսկու «Փրկվածը» կտավը