Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերը և կարգադրությունները
Քաղաքական
15:14 02/06/2016
Աշխարհ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթերը և կարգադրությունները

Գրվեց մայիսի վերջին օրը Աստանայում կայացած Եվրասիական  տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ելույթների մասին, սակայն թե, այնուամենայնիվ, ինչ փաստաթղթեր են ստորագրվել՝ բաց էր մնացել: Եկեք հետևենք։

Ստորագրված փաստաթղթերի թվարկումը՝  Կրեմլի պաշտոնական էջից. http://kremlin.ru/supplement/5084

1, «Եվրասիական  տնտեսական միության դատարանի` Ղրղզստանի հարապետությունից  դատավորների պաշտոներին նշանակման մասին» որոշում:

2, «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թ հոկտեմբերի 10-ին ընդունված № 79 որոշման մեջ փոփոխությունների մասին» որոշում:

3, «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, և մյուս կողմից՝ Վիետնամի սոցիալիստական հանրապետության միջև 2015 թ մայիսի 29-ի  ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» որոշում:

4. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի մեջ փոփոխությունների մասին» որոշում:

5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների` 2016-2017 թթ. մակրոտնտեսկան քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» որոշում:

6. «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` Սերբիայի հանրապետության հետ առևտրային ռեժիմի միասնականացման վերաբերյալ Սերբիայի հանրապետության հետ բանակցությունների մեկնարկի մասին» որոշում:

7. «Եվրասիական տնտեսական միության` գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի մասին» որոշում:

8. «Եվրասիական տնտեսական միության`  նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի մասին» որոշում:

9. «Անդամ երկրների բնակչության` Սանիտարա-համաճարակաբանական ոլորտում բարեկեցության լիոզոր մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշում:

10. «Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին» որոշում (Ղրղզստանի հանրապետությունը ներկայացնող Դ. Տ Իբրաև):

11. «Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի անդամի նշանակման մասին» որոշում (Ղրղզստանի հանրապետությունը ներկայացնող Օ. Ա Ժունուսով):

Կարգադրություններ

1. Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, և մյուս կողմից՝ Վիետնամի սոցիալիստական հանրապետության միջև 2015 թ մայիսի 29-ի  ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերի վերաբերյալ» կարգադրություն:

2. «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոների վերաբերյալ 20-րդ արձանագրության 5-րդ ենթակետի համաձայն տեղեկատվության տրամադրման» մասին կարգադրություն:  (Եվրասիական տնտեսական միության` 2014թ մայիսի 29-ին ստորագրված պայմանագրի կից №20 առաջարկություն)

3. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ» կարգադրություն:

Ի դեպ՝ կարգադրություններից երևում է, որ ՌԴ՝ Վիետնամի հետ վերջերս «բարեկամական»-ռազմական հարաբերությունների տաքացումը անհետևանք չի մնացել և Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների համար:

Ասել է, թե՝ որքան էլ ասվի, որ Եվրասիական միությունը միայն տնտեսական է, պարզ է, որ, մասնավորապես, ՌԴ-ԱՄՆ քաղաքական մրցակցային հարաբերությունները ներթափանցում են տնտեսական այս համակարգ:

Ինչ վերաբերում է Կետ 2-ին, ապա պարզ է դառնում ՀՀ էկոնոմիկայի նախարարին վարչապետի հանձնարարականը՝  կազմել մենաշնորհային ցուցակ:

Միայն թե այն ներկայացվում է որպես «մենաշնորհի դեմ  ներքին պայքար»:

Placeholder