Չեք գտնի օրենքում ավիացիայի զարգացման համար պատասխանատու մարմին. Դմիտրի Ադբաշյան
Քաղաքական
18:44 02/06/2016
Հայաստան

Չեք գտնի օրենքում ավիացիայի զարգացման համար պատասխանատու մարմին. Դմիտրի Ադբաշյան

Սեփական ավիափոխադրող ունենալու համար առաջին հերթին պետք է պետական մոտեցում, պետական հովանավորչություն, ինչը տեղի չունեցավ «Էյր Արմենիայի» հետ»,- «Մեդիա կենտրում» լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը՝ նշելով, որ ոլորտի խնդիրները սկսվել են տարիներ առաջ:

Նրա խոսքերով՝ հայկական ավիացիան ոչնչացել է 2003-2013 թվականներին` «Արմավիա»-ից հետո. «Դրանից հետո մի քանի ավիաընկերություններ փորձեցին մեզ մոտ աշխատել բայց չկարողացան։  Իսկ դրա գլխավոր պատճառը այն էր, որ Հայաստանը չունի ավիացիայի համար լավ մշակված իրավաբանական դաշտ, որով կարող է զարգանալ: Ավիացիայի մասին օրենքը մի քանի անգամ լրացրել են, իրենց մտածելով՝ կատարելագործել են, բայց դուք էլի չեք գտնի օրենքում մի մարմին, որը պատասխանատու է և պետք է մտածի ավիացիայի զարգացման համար»:

Նախկին օդաչու, ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամ  Հակոբ Ճաղարյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը դատապարտված է սեփական ավիափոխադրող ունենալու, քանի որ չունենք հաղորդակցության ուրիշ միջոցներ արտաքին աշխարհի հետ:

«Սեփական ավիափոխադրող ունենալու համար առաջին հերթին պետք է պետական մոտեցում, պետական հովանավորչություն, ինչը տեղի չունեցավ «Էյր Արմենիայի» հետ»,-նշեց Հ. Ճաղարյանը:

Placeholder
Չեք գտնի օրենքում ավիացիայի զարգացման համար պատասխանատու մարմին. Դմիտրի Ադբաշյան