Նորսաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը Գյումրիում առաջադրելու է Օսկանյանի ընկերոջ թեկնածությունը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:46 03/06/2016
Հայաստան

Նորսաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը Գյումրիում առաջադրելու է Օսկանյանի ընկերոջ թեկնածությունը. «Հրապարակ»

Նորաստեղծ «ԳԱԼԱ» կուսակցությունը բավականին հետաքրքիր «նոու-հաուներով» է հագեցած: Նախ` ինքնին անունը  բրենդ է, մանավանդ՝ գյումրեցիների շրջանում: Ապաև, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ կուսակցության թեկնածուն Գյումրու քաղաքապետի ընտրություններում կլինի նույնանուն հեռուստաընկերության սեփականատեր, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, որը, ի դեպ, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Օսկանյանի հետ` «ընկերներ են»:

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, առաջիկա ՏԻՄ ընտրություններում «ԳԱԼԱ»-ին, որպես դաշինք, կմիանան ոչ միայն Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը, «Նոր Հայաստանն» ու «Ժառանգությունը», այլև բանակցություններ են տարվում, որ ընդդիմադիր դաշտի մյուս կուսակցությունները ևս  համախմբվեն:

«Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ն ժամանակին քիչ մնաց փակվեր Ռոբերտ Քոչարյանի օրոք, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեթև ձեռքով և համահայկական հանգանակությամբ միայն հաջողվեց պահպանել ընդդիմադիր և ժողովրդի կողմից սիրված հեռուստաընկերությունը: Հետագայում ԳԱԼԱ-ն «Սիվիլնեթի» հետ մի քանի ծրագրեր իրականացրեց, այդ թվում՝ գրանտային, և փոքրիշատե ոտքի կանգնեց: Այժմ հեռուստաընկերությունը նաև բավականին կայացած էլեկտրոնային կայք ունի»,-հավելել է թերթը:

Placeholder
Նորսաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը Գյումրիում առաջադրելու է Օսկանյանի ընկերոջ թեկնածությունը. «Հրապարակ»