Տեր Շահե. Հռոմի Պապի հայտարարության և Գերմանիայի քայլի միջև ինչ-որ կապեր կարելի է տեսնել
Քաղաքական
14:13 03/06/2016
Հայաստան

Տեր Շահե. Հռոմի Պապի հայտարարության և Գերմանիայի քայլի միջև ինչ-որ կապեր կարելի է տեսնել

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ նախորդ տարվա ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ  հայտարարությունը, անշուշտ, որոշակի ազդեցություն ունենալու է նմանատիպ որոշումների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հռոմի Պապի հայտարարությունը որքանո՞վ է ազդում քաղաքական որոշումների վրա, որևէ կապ կարելի՞ է տեսնել այդ հայտարարություն և նախօրեին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման միջև:

«Պապի հայտարարությունը բազմանշանակ է: Պապը և պետության ղեկավար է՝  Վատիկան պետության միապետն է, և Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն է, եկեղեցապետ է»,- նշեց նա:

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուի, պետք է հաշի առնել այն, որ աշխարհում 1,5 միլիարդ կաթոլիկ կա, Գերմանիան ավանդաբար համարվել է կես կաթոլիկ, կես բողոքական եկեղեցի:

«Կարելի է ինչ-որ կապեր, անշուշտ, տեսնել: Հռոմի Պապի քայլն ինչ-որ իմաստով պատգամ էր Եվրոպային՝ ի վերջո առերեսվելու իրականության հետ, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն»,- նշեց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 

 

Placeholder
Տեր Շահե. Հռոմի Պապի հայտարարության և Գերմանիայի քայլի միջև ինչ-որ կապեր կարելի է տեսնել