Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին կալանավորված ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Այդ մասին Panorama.am-ին ասացին հենց հոսպիտալից՝ հրաժարվելով տեղեկություններ տրամադրել նրա առողջական վիճակի մասին:
Ըստ որոշ տեղեկությունների Մելսիկ Չիլինգարյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մելսիկ Չիլինգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանազանցության, իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ նյութական ծանր վնասներ է առաջացրել։
Այս հոդվածով ՔՕ-ն որպես պատիժ սահմանում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ խնդիրներով է Մելս Չիլինգարյանը տեղափոխվել հիվանդանոց, և լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը փոխանցեց, որ ԱՆ ՔԿՀ վարչությունը Մելս Չիլինգարյան անուն-ազգանունով կալանավոր «չի ստացել»: