Այվազովսկու կտավը Christie`s աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով
Մշակույթ
18:17 06/06/2016
Աշխարհ

Այվազովսկու կտավը Christie`s աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով

Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը  Լոնդոնում Christie's աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով, մյուս երկու աշխատանքը՝ «Նավաբեկություն»  և «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից»՝ համապատասխանաբար 158,5 հազար և  11,5 հազար ֆունտ ստերլինգով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը  նախնական գնահատվել էր  200-300 հազար ֆունտ ստերլինգ:  

Նշենք, որ աճուրդային տունը կազմակերպել էր ռուսական  գեղանկարների վաճառք:   Ընդհանուր առմամբ, վաճառքից  ստացել է 1,9 միլիոն ֆունտ ստերլինգ:

Placeholder
Այվազովսկու կտավը Christie`s աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով