Ղազախստանի իրավապահները անկարգության կազմակերպման մեջ մեղադրում են ղազախ գործարարին
Քաղաքական
11:39 06/06/2016

Ղազախստանի իրավապահները անկարգության կազմակերպման մեջ մեղադրում են ղազախ գործարարին

Ղազախստանի իշխանությունները մեղադրել են ձերբակալված գործարար Թոխթար Տուլեշովին՝ բռնի հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Այդ մասին այսօր առավոտյան ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի լրատվական ծառայության ներկայացուցիչ Ռուսլան Կարասևը, փոխանցում է «ТАСС»-ը:

«Նախաքննությունը իր տրամադրության տակ ունի տվյալներ այն մասին, որ Տուլեշովը ավելի վաղ նախապատրաստական աշխատանքներ է վարել, իսկ նախորդ տարվանից ակտիվորեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել իշխանությունը բռնի կերպով վերցնելու ուղղությամբ», -հայտարարել է նա:

Կարասևի խոսքով, Թոխթար Տուլեշովը նախատեսել է ապակայունացնել երկիրը՝ լարվածության օջախներ ստեղծելով, բողոքի ակցիաներ կազմակերպելով ու մասսայական անկարգություններ հրահրելով: Նրանք նպատակ են ունեցել այլընտրանքային կառավարություն ձևավորել՝ իշխանությունը փոխելու համար:

Նշենք, որ հունիսի 5-ին ղազախական Ակթոբ քաղաքում կրակոցներ են հնչել: Իրավապահները հայտարարել էին, որ հաղորդում են ստացել «Պալլադա» և ևս մեկ այլ զենքի խանութի ու Ազգային գվարդիայի զինվորական միավորման վրա անհայտ անձանց կողմից զինված հարձակման մասին:

Ոստիկանության տվյալներով ենթադրվում է, որ հարձակվողները ոչ ավանդական  կրոնական կազմակերպությունների հետևորդներ են: Ակթոբում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարվել: Դադարեցրել է ժամանցի վայրերի և հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Placeholder
Ղազախստանի իրավապահները անկարգության կազմակերպման մեջ մեղադրում են ղազախ գործարարին