ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
Կրթություն, գիտություն
16:38 07/06/2016
Հայաստան

ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխաններն արդեն տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում։ 

«Դիմորդը հնարավորություն ունի այս պահին ձեռքի տակ գտնվող իր պատասխանների պատճենը համեմատել կայքում տեղադրված պատասխանների հետ և իմանալ նախնական արդյունքները, իսկ վերջնական գնահատականը կիմանա սահմանաված կարգի համապատասխան՝ հինգ օր հետո»,-մանրամասնեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:

ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ հունիսի 3-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից միասնական քննություն հանձնած դիմորդների գնահատականների արդյունքները վաղը կկախեն քննական կենտրոններում:  Բողոքարկումներ ունենալու դեպքում, մյուս օրը՝ հունիսի 9-ին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 18:00-ն դիմորդները իրավունք կունենան դրանք ներկայացնել իրենց քննական կենտրոններ:

«Դրանք գալիս են մեզ մոտ, բողոքարկումների հանձնաժողովը համապատասխան նիստեր է անում, իսկ արդյունքները ներկայացվում են ամենավերջին քննությունից հետո: Այս տարի վերջին միասնական քննությունը հունիսի 24-ին է»,-հավելեց Գ. Մելիքյանը:

Placeholder