Նավթի գներն աճել են
Տնտեսություն
11:04 07/06/2016
Աշխարհ

Նավթի գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում  էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նախորդ օրվա համեմատ աճ են արձանագրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան մատակարարումների ֆյուչերսների արժեքներն աճել են 2,26%-ով՝  հասնելով 49,72  դոլարի՝ mեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները աճել են 1,83%- ով՝ հասնելով բարելի համար 50,5 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի գներն աճել են