Հայկական ժամանակը վերլուծել է, թե ինչու է պատրաստի  սննդամթերքի սպառումը  նվազել
Օրվա մամուլ
09:33 08/06/2016
Հայաստան

Հայկական ժամանակը վերլուծել է, թե ինչու է պատրաստի սննդամթերքի սպառումը նվազել

Պաշտոնական աղբյուրների  հրապարակած  վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում  պատրաստի  սննդամթերքի սպառումը  այս տարվա  առաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է մոտ 14 տոկոսով. գրել է  «Հայկական ժամանակ»-ը:

Այս է ցույց տալիս Հայաստանում պատրաստի արտադրանքի  արտադրությա, արտահանման և ներմուծման վերաբերյալ  ցուցանիշների համադրությունը։  Պատրաստի սննդամթերքի  սպառման այսպիսի  անկման հիմնական երկու պատճառ կա։ Առաջինը  բնակչության գնողունակության նվազումն է, կամ ավելի պարզ ասած՝ աղքատացումը։  Երկրորդ պատճառը  բնակչության թվի  նվազումն է կամ  արտագաղթի ծավալների աճը։  Ուշագրավ է, որ սննդամթերքի  սպառման այսպիսի էական անկումը տեղի է ունեցել  այն ժամանակահատվածում, երբ նույն պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է տնտեսական ակտիվության  ցուցանիշի մոտ 6 տոկոս աճ։

Placeholder
Հայկական ժամանակը վերլուծել է, թե ինչու է պատրաստի սննդամթերքի սպառումը նվազել