Ամերիկուհիների 40 տոկոսն ու ամերիկացիների 35 տոկոսը տառապում է ավելորդ քաշից
Աշխարհում
13:06 08/06/2016
Աշխարհ

Ամերիկուհիների 40 տոկոսն ու ամերիկացիների 35 տոկոսը տառապում է ավելորդ քաշից

Փորձագետները պարզել են, որ ամերիկուհիների 40 տոկոսն ու ամերիկացիների 35 տոկոսը տառապում է ավելորդ քաշից: Այս մասին հայտնել է New York Post-ը, գրում է Գազետա.ռու-ն:

Քալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի դիետոլոգ Դանա Հանեսն այս վիճակագրությունը տագնապալի է համարել: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ում ճարպակալումից տառապող մարդկանց թիվը շարունակում է աճել՝ չնայած ԱՄՆ իշխանությունների ավելորդ քաշի դեմ պայքարին և առողջ ապրելակերպին ուղղված կոչերին:

Նշվում է, որ ավելորդ քաշից տառապող ամերիկուհիների թիվը հասել է ամենաբարձր ցուցանիշին, իսկ տղամարդկանց թիվը նույն մակարդակի վրա է, ինչ 10 տարի առաջ:

Ըստ աղբյուրի՝ 1980 ականների սկզբներին ԱՄՆ-ում չափահաս բնակիչների 16%-ն էր տառապում ճարպակալումից, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 38 տոկոսի:

Placeholder
Ամերիկուհիների 40 տոկոսն ու ամերիկացիների 35 տոկոսը տառապում է ավելորդ քաշից