Ֆրանսիայի 782 համայնքում աղետի ռեժիմ է սահմանվել
Քաղաքական
16:45 08/06/2016
Աշխարհ

Ֆրանսիայի 782 համայնքում աղետի ռեժիմ է սահմանվել

Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է 782 համայնքում աղետի ռեժիմ սահմանելու մասին հրամանը։

«Նախարարների կողմից տրված հրամանագրով աղետի ռեժիմ է սահմանվել 782 համայնքում: Սակայն ենթադրվում է, որ առաջիկա օրերին հնարավոր է այդ ցուցակի ընդլայնում, քանի որ դեռ բոլոր դիմումները վերանայված չեն»,-Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել են BFMTV հեռուստաընկերության եթերում: Վերանայման ենթակա են դեռ 215 դիմում:

Աղետի ռեժիմի սահմանումը թույլ կտա ջրհեղեղներից տուժածներին ավելի արագ ստանալ վնասված գույքի դիմաց ապահովագրական վճարումները:  Ապահովագրողները երեք ամիս կունենան բոլոր վճարումները կատարելու համար:

Հիշեցնենք, որ երակարատև և հորդառատ անձրևների հետևանքով Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասշտաբային ջրհեղեղներ էին տեղի ունեցել: Աղետի զոհ էր դարձել հինգ մարդ:

Placeholder
Ֆրանսիայի 782 համայնքում աղետի ռեժիմ է սահմանվել