Սասուն Միքայելյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ իշխանության ջոկերը ընդդիմության  ներսում». «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:36 09/06/2016
Հայաստան

Սասուն Միքայելյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ իշխանության ջոկերը ընդդիմության ներսում». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը ներկայացրել է ծավալուն հարցազրույց ազատամարտիկ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ:

Անդրասառնալով  Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադառնալու, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ապրիլյան պատերազմի օրերին իշխանության շուրջ համախվելու կոչերին՝  Միքայելյանն ասել է.

«Լևոն Տեր-Պետրոսյանի  նախագահության ժամանակ  նույն հարցը  դրվել է  բանակցային  փուլում՝ Ղարաբաղի հարցը, միակողմանի բոլորը պաշտպանել են, այն ժամանակ  տարաձայնություններ չկային, եթե այսօր Լ. Տեր-Պետրոսյանն  ասում է՝  համախմբվենք  Ս. Սարգսյանի  շուրջ,  այն ժամանակ բոլորը  համաձայն էին,  որ այս հարցի  լուծումը  տար Լ. Տեր-Պետրոսյանը՝ որպես հանրապետության  առաջին, հիմնադիր նախագահ, բայց այդ ժամանակ էլ  չարվեց այն, ինչ պետք է արվեր։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն  ասում է համախմբվել։

Թող ինձ ների  Լևոն Տեր-Պետրոսյանը, ես արդեն այս տարիներին՝ 2008թ. սկսած նայելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական  գործունեությանը՝ մի բան եմ հասկացել, Լևոն Տեր-Պետրոսյանը  ոնց որ իշխանական  ջոկերը լինի ընդդիմադիր  դաշտում,  հենց մի բան է լինում  Լևոն Տեր-Պետրոսյանը  գնում այնտեղ,  մարում է,  դե գիտեք՝ ինչ հեղափոխություններ արեց, հնդկական հեղափոխություն արեց, բուրժուադեմոկրատական արեց, քառյակ,  հնգյակ, բայց մի օր թող այդ մարդը ելնի կանգնի, երկրի առաջին նախագահ է եղել, ասի՝ այս հարցում ես սխալ եմ եղել, այս հարցում՝ ճիշտ եմ եղել, ես չգիտեմ՝ այս տարբեր բաները, այս խաղերն ինչ են նշանակում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Սասուն Միքայելյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ իշխանության ջոկերը ընդդիմության ներսում». «Ժամանակ»