Մեզ պետք է օր առաջ հավաքել մեր ամբողջ ժառանգությունը. Մշակույթի նախարար
Մշակույթ
13:42 09/06/2016
Հայաստան

Մեզ պետք է օր առաջ հավաքել մեր ամբողջ ժառանգությունը. Մշակույթի նախարար

Այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու  են Գյումրիում Մերկուրովի, Սիսիանում Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի, Խնձորեսկում Սերո Խանզադյանի, Երևանում  Դերենիկ  Դեմիրճայնի տուն-թանգարանները: Ազգային ժողովում արտահերթ ելույթի իրավունքով հանդես գալով  և ներկայացնելով 2015 թվականի մշակույթի ոլորտի ծախսային ծրագրերն՝ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա ներկայացրեց 2015 թվականի ընթացքում թանգարանային ոլորտում կատարված աշխատանքները, հավելեց, որ մշակել և Ազգային ժողով են ներկայացրել Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի նախագիծը: 

Խոսելով գրադարանային ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ մշակույթի նախարարը նշեց, որ 2015-ին շարունակվել է Հայաստանի Ազգային գրադարանի թվայնացման կենտոնի և էլեկտրոնային ընթերցասրահի ստեղծման աշխատանքները:

«Ընդհանրապես, թվայնացման գործընթացին մեծ ուշադրություն ենք դարձնում, մեզ պետք է օր առաջ հավաքել մեր ամբողջ ժառանգությունը, առավել ևս որ ժառանգության մի զգալի մաս ունենք արտերկրում»,- ասաց Հ. Պողոսյանը:

Նախարարի խոսքով,  2015 –ին մեկնարկել է նաև ֆիլմերի թվայնացման աշխատանքները, թեև դա մասնավորի պարտականությունն է, բայց պետությունը ստանձել է չթվայնացված հատվածը թվայնացնելու պարտավորությունը:

Հասմիկ Պողոսյանի ամբողջ ելույթը՝ տեսանյութում:

Placeholder
Մեզ պետք է օր առաջ հավաքել մեր ամբողջ ժառանգությունը. Մշակույթի նախարար