Գյուղապետ. Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը
Քաղաքական
12:08 09/06/2016
Հայաստան

Գյուղապետ. Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը

«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Նրա գրառման համաձայն, հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:

«Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը:

Հ.Գ. Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,-նշել է նա:

Placeholder
Գյուղապետ. Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը